Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքն ավարտվել է, բայց մարզի գյուղացիների մեծ մասն անելանելի վիճակում է հայտնվել:
Նրանք ահազանգում են, որ կառավարության կողմից սուբսիդավորված գարին մինչ օրս բերքատվության փուլ չի մտել:
Գետափ համայնքի բնակիչ Տիգրան Թադևոսյանը կիլոգրամը 160 դրամով պետության կողմից սուբսիդավորված գարու սերմ է ձեռք բերել: Ապրիլին հողին պահ տված էլիտար սերմն այդպես էլ գարի չի դարձել: Հողագործի խոսքով՝ հետո են պարզել, որ պետության առաջարկած սերմը Շիրակում չի աճում:
«Մեզ ասում են՝ մի շտապեք, գարին աշնանացան է՝ 180 օր վեգետացիոն շրջանով է: Մեզ պատասխանել են, որ հոկտեմբերին գարին կհավաքեք: Մեր բնակլիմայական պայմաններում դա հնարավոր չէ, քանի որ հոկտեմբերին արդեն ձունը դնում է »,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց նա:

ِԳարի տեղական սերմի դաշտ
կառավարությունից կաղմից սուբիդավորված դաշտ
Վարդան Իկիլիկյան Ազատան համայնքի ղեկավար
Գարու սերմից դժգոհ Տիգրանը և մյուս համագյուղացիները դիմել են մատակարարող ընկերության ղեկավարին: Վերջինս բացատրել է, թե սերմի որակը լավն է, հանրապետությունում՝ մասնավորապես Շիրակի մարզում, գրանցված երաշտի պատճառով գարին բերք չի տվել: Այս վարկածին, սակայն, գետափցիները չեն հավատում:
Տիգրան Թադևոսյանը սեփական դաշտերի օրինակն է բերում: Ասում է՝ դաշտի մի հատվածում գնած սերմն է ցանել, մյուսում՝ տեղականը: Տեղական գարու արտը կանաչել և բերք է կարողացել ստանալ, իսկ էլիտարից՝ ոչ: Գյուղացու համար անհասկանելի է՝ ինչու երաշտը չի ազդել տեղական գարու սերմի բերքատվության վրա:
«Ես Ցոլակ Հովհաննիսյանից եմ սերմը գնել, որը գարու էլիտար սերմի մատակարարմամբ է զբաղվում: Իրեն հարցրել եմ՝ մեր տեղական սորտի նմա՞ն է, ինձ վստահեցրել է, թե նույն որակի և բերքատվության է: Բայց պարզվեց, որ չորս կողմից է գարի տալիս, աշնանացան գարին է այդպես լինում: Մեզ խաբել են և աշնանացանի փոխարեն գարնանացան են տվել: Հիմա ումից սերմնացու ենք գնել, ամբողջ գյուղով պատասխան ենք պահանջում, մեզ ասում է՝ ես ինչ անեմ, ինձ էլ են խաբել»,- պատմեց գյուղացին:

Ապրիլին հողին պահ տված էլիտար սերմն այդպես էլ գարի չի դարձել: Հողագործի խոսքով՝ հետո են պարզել, որ պետության առաջարկած սերմը Շիրակում չի աճում
5 հեկտար գարու դաշտի վրա գետափցի Տիգրան Թադևոսյանը 1 մլն դրամի ծախս է արել: Սակայն բերքահավաքի ժամանակ հունձ չի արել:
«Հետո եմ իմացել, որ այդ սերմի սերտիֆիկատի մեկ օրինակը պարտավոր էին ինձ տալ, սակայն չեն տվել: Ես չգիտեմ՝ ինչ գործարքների մեջ են պետությունն ու մատակարարող ընկերությունները: Մենք գյուղացի ենք, շատ բան չենք հասկանում, ասել են՝ լավ սերմ կա, գնել ենք: Եթե պատճառը, ինչպես պատկան մարմիններն են ասում, երաշտն է, թող տեղական սերմնացուն էլ բերք չտար: Կարծում եմ՝ պատճառը սերմն է»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հողագործները վնասներ են կրել
Մարզի Ազատան համայնքում շուրջ 150 հեկտար պետության կողմից սուբսիդավորված էլիտար գարի են ցանել: Այստեղ ևս այս սերմից գարի չեն կարողացել հավաքել:
Սակայն Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը պնդում է՝ չծլած սերմ չկա:
Մասնագիտությամբ գյուղատնտես համայնքի ղեկավարը չի կարծում, թե սերմը գարնանացանի փոխարեն աշնանացան է եղել: Վստահեցնում է՝ գարու բերք չեն ստացել երաշտի պատճառով: Նա շեշտեց՝ գարու սերմը, որը ցանել են Շիրակի դաշտերում ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերի սերմնացուն է, եղանակային պայմաններն էլ գրեթե նույնն են, ինչ այստեղ: Միևնույն ժամանակ Վարդան Իկիլիկյանը նաև այլ խնդիր է տեսնում:
«Հնարավոր է՝ մատակարարումն ուշ է եղել, ուշ ենք ցանել, դրա համար է որոշակի խնդիրներ առաջացել: Ամբողջ խնդիրը երաշտն է, գարու սերմնացուի որակը չէ: Ավելի բարենպաստ պայմաններում ցանած էլիտար գարու սերմը շատ էլ լավ բերք է տվել: Հեկտարից 20-25 ցենտներ գարի են ստացել: Բայց գարու դաշտեր էլ կան, որտեղ տեխնիկա չի մտել, որովհետև բերք չի եղել»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը:
Վարդան Իկիլիկյանը գարու տեղական սերմ է ցանել, ինքը, ի տարբերություն հարևան համայնքի բնակիչ Տիգրան Թադևոսյանի, հակառակն է ասում՝ բերք չի քաղել:
Հիմա երաշտի պատճառով կրած վնասներն է հաշվում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ակնկալած 40 տոննա ցորենի փոխարեն 16-ն է ստացել: Գարին ու կարտոֆիլն էլ են վնասվել:
«1,5 հեկտար գարու դաշտից պետք է ստանայի 5 տոննա բերք, ստացել եմ 400 կիլոգրամ, իսկ մյուս դաշտն էլ չեմ հնձել: Կարտոֆիլը ևս զգալի կորուստներ է կրել: Իմ տնտեսությունը նվազագույնը 5-6 մլն դրամի վնաս է կրելու: Նույն վիճակում են նաև համայնքի բնակիչները»,- փաստեց նա:
Երաշտի պատճառով ոչ միայն անասնակեր հանդիսացող գարին է պակաս, քիչ է նաև խոտը: Անասնապահությամբ զբաղվող համայնքում անհանգստանում են, որ անասնակերի սակավության հետևանքով շատերը հրաժեշտ են տալու գյուղատնտեսության այս ճյուղին:
Արձագանք՝ նախարարությունից
Շիրակի մարզում գարու սերմնացուի հետ կապված խնդրին ծանոթ են Էկոնոմիկայի նախարարությունում:
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ պետք է համակողմանի ուսումնասիրություն կատարվի, պարզելու՝ թե որն է առաջացած խնդրի պատճառը, քանի որ տարբեր գործոններ կարող են ազդել գարու բերքատվության ցուցանիշի վրա:
Նախարարության փոխանցմամբ, սակայն, այս հարցի հետ կապված դեռ ուսումնասիրություն չի սկսվել, որովհետև Շիրակի մարզի համայնքներից գարու սերմնացուի խնդրի հետ կապված որևէ գյուղացուց պաշտոնական դիմում- բողոք չեն ստացել:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան