Գյուղատնտեսություն

Շաքարի ճակնդեղի սերմարտադրության հիմնում

2021 թվականի գարնանից «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացվում են գիտական և փորձարարական աշխատանքներ Ընկերությունում շաքարի ճակնդեղի սերմարտադրության հիմնման նպատակով:

2021թ-ի աշխատանքները ավարտվել են ըստ սահմանված գրաֆիկի, հիբրիդների պետական գրանցման գործընթացը սկսվել է 2021 թվականից, նախատեսվում է ավարտել 2022 թվականին: Փորձերի բարեհաջող ընթացքի դեպքում 2022-2023 թվականներին Ընկերությունը կկազմակերպի շաքարի ճակնդեղի լայնածավալ սերմարտադրություն:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԵԱՏՄ տարածաշրջանում 2019-2022 թվականների համեմատ սպասվում է շաքարի ճակնդեղի արտադրության նվազում մինչև 1.2 մլն տոննա կամ 14.9%-ով (տարեկան ընդհանուր արտադրվում է 7մլն տ.):
2020 թվականի տվյալներով ԵԱՏՄ տարածաշրջան երրորդ երկրներից ներկրվել է 3.7 հզ. տոննա շաքարի ճակնդեղի սերմ ≈ 100.4 մլն ԱՄՆ դոլլար արժողությամբ, 2019 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 4.1 %-ով, հիմնականում շաքարի ճակնդեղ ներմուծվում են Ֆրանսիայից 65.9% , Գերմանիայից 22.5% , Իտալիայից 7.6% և Բելգիայից 2.6%:
ԵԱՏՄ տարածաշրջանի ներսում անդամ երկրների սերմերով փոխադարձ առևտուրը կազմել է ընդամենը 11 տոննա, ներքին շուկայի մատակարար պետություններն են եղել ՌԴ և Բելառուսը:
ԵԱՏՄ տարածաշրջանում 2019 թվականի տվյալներով տարեկան ներմուծվել է 87.2 հզ. տոննա շաքարավազ, որից 6.44 հզ. տոննան ՀՀ: Փոխադարձ առևտուրը Միության ներսում կազմել է 524 հզ. տոննա:
Շաքարով ԵԱՏՄ երկրների ինքնաբավությունը 2019 թվականին կազմել է 120.6 %, իսկ 2020 թվականին 97,6 %:

Տեղեկատվության համար աղբյուր է հանդիսացել ԵԱՏՄ վիճակագրական տվյալները

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search