Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն և ջերմոցային ծաղիկներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10 հազար տոննայով, այս մասին հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Նրա խոսքով` նկատելի աճ է գրանցել խնձորի արտահանումը. եթե 2023 թ. առաջին կիսամյակում այն կազմել է 3,8 հազար տոննա, ապա ընթացիկ տարում արդեն եղել է 11,5 հազար տոննա։
Փոխնախարարը նշել է, որ լոլիկի մատակարարումներն, ընդհակառակը, 14 հազար տոննայից նվազել են մինչև 6 հազար տոննա, մինչդեռ վարունգի արտահանման ծավալը զգալիորեն աճել է՝ 400 տոննայից հասնելով 4,7 հազար տոննայի։ Նախարարության պատոնյայի հրապարակած տվյալներով՝ ծիրանի արտահանումը մնացել է նախորդ տարվա մակարդակին. 2023 թ. արտահանվել է շուրջ 30 հազար տոննա, մինչդեռ 2024 թ. միայն մայիսի վերջին և հունիսին ծավալն արդեն կազմել է 20 հազար տոննա։
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ անգամներով ավելացել է ծաղկի արտահանումը:
Դժգոհություն՝ արտահանման գներից
Արարատի մարզի Նարեկ գյուղի ծիրանը հիմնականում Ռուսաստան է արտահանվում․համայնքի ղեկավար Տրդատ Սարգսյանը Ագրոպրեսի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս տարվա 480 տոննա բերքի զգալի մասը՝ 440 տոննան, Ռուսաստան է արտահանվել:
Գյուղացիներին այս տարի, սակայն, անհանգստացնում են արտահանման գները։
Հայկուհի Ավետիսյանի այգին գյուղի բարձրադիր հատվածում է․ծիրանն այստեղ այն ժամանակ է հասնում, երբ արտահանողները բերքն արդեն, նրա խոսքով, ջրի գնով են տանում։ Որպեսզի բերքն այգում չմնա, ստիպված հարմարվում են առաջարկվող գներին։
«Միայն 100 արկղ ենք կարողացել կիլոգրամը 400 դրամով արտահանողներին հանձնել, մնացածը 250 դրամով ենք վաճառում։ Պատճառաբանում են, որ այնտեղ էլ չի յուրացվում»,- ասաց Նարեկի բնակչուհի Հայկուհի Ավետիսյանը։
Ավետիսյանների բազմանդամ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը 1500 քառակուսի մետր մակերեսով այգին է։ Այգետերն ասում է՝ ծիրանի մշակությունն էլ անընդհատ ծախսեր է պահանջում՝ ծառի խնամքից մինչև բերքը շուկա հասցնելը։
«Աշխատողներենքբերումօրավարձով, ամենմեկինօրականվճարումենք 10,000 դրամ, գնալ-գալը՝ 7,000 դրամ։ 200,000 դրամմենակբուժանյութերինփողեմպարտք, 80-100 հազարդրամ էլոռոգմանջրիվճար ենքտալիս»,- ծախսերը թվարկեց հողագործը։
Բերքատվությունը նվազել է
Արմավիրի մարզպետարանի գյուղատեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյաը հավաստիացնում է՝ արտահանման հետ կապված մարզում խնդիրներ չե եղել, գյուղացիներից էլ բողոքներ չեն ստացել: Բերքատվության ծավալները, բայց մարզում պակաս են: Մարզի գլխաաավոր գյուղատնտես պարզաբանում է, որ կարկտահարության պատճառով մրգատու ծառերի բերքն է վնավել, և ծավալները նախորդ տարվա համեմատ պակաաս են:
«Կարկտահարությունից հիմնականում այգիներն են վնասներ կրել, բանջարեղենը ջերմոցներում է եղել, հողամասերում բերք այդքան չի եղել և քիչ են տուժել»,- հավելեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:
Չնայած հանրապետությունում ծիրանի արտահանման և մթերման ծավալները վերջնական չեն հաշվարկվել, էկոնոմիկայի նախարարությունում հույս ունեն, որ կարձանագրվի նախորդ տարվա ցուցանիշը՝ կարտահանվի շուրջ 31,000 տոննա ծիրան:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան