Հայաստանում հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտը նախորդ տարվ նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4 տոկոսով:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ գյուղատնտեսության աճը՝ 285 մլրդ 824.9 մլն դրամ արտադրանքի է:
Բուսաբուծության ոլորտում աճը 10.6 տոկոս է. այդ ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը՝ բնահողի պատրաստում, ցանք: Արտադրանքը գնահատվում է 117 մլրդ 585.1 մլն դրամ: Իսկ անասնաբուծության ոլորտում աճն աննշան է՝ 0.1 տոկոս: Արտադրանքի ծավալը 168 մլրդ 239.8 մլն դրամի է:
Պաշտոնական տվյալներով՝գյուղատնտեսության համախառն արտադրանքի ամենամեծ ծավալն ապահովվել է այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 198 մլրդ 550.8 մլն դրամի: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 4.1 տոկոս:
Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը բարձրակետին է եղել առաջին եռամսյակում՝ 15 մլրդ 313.1 մլն դրամի: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է 8.4 տոկոսի աճ:
Լոլիկն ու խաղողը քիչ են
Թեև Արմավիրի մարզպետարանում գյուղոլորտի այս տարվա պատկերը դեռ թվերի տեսքով վերջնական չեն հաշվարկել, բայց գյուղաատնտեսության և բնապահպանության վարչությա պետ Արթուր Այվազյանը կասկածի տակ է դնում պաշտոնական վիճակագրությունը:
Նրա խոսքով՝ իրենց մարզում, գյուղատնտեսության աճ չի կարող գրանցվել, բայց ամեն ինչ պարզ կլինի նոյեմբերին, երբ թվերով ամփոփեն գյուղատնտեսական սեզոնը: Մարզպետրանի պաշտոնյայի ներկայացմամբ՝ 5 հազար 709 հեկտարից ավելի ցանքատարածություն է կարկտահարվել 30-100 տոկոսի չափով: Նման պայմաններում, ըստ նրա, դժվար թե աճի մասին խոսք լինի:
Բացի այդ էլ խաղողի բերքն է Արմավիրում նախորդ տարվա համեմատ քիչ:
«Խաղողի բերքը թույլ է, սեղանի սորտերը պակաս են, տեխնիկական սորտեր աճեցնողներն էլ են դժգոհում ցածր ցուցանիշից»,- Ագրոպրեսի հետ զրույցում ներկայացրեց Այվազյան:
Արմավիրում ավելի շատ դժգոհում են լոլիկի բերքատվությունից: Մարզի գլխավոր գյուղատնտեսը բացատրում է, որ ամռանը տեղացաած երկարաև անձրևները վնասել են մշակաբույսերը: Նախորդ տարվա չափ լոլիկ են մշակել, բայց բերք չկա:
«Դրա համար էլ լոլիկի գինը 250 դրամով են տեղում վաճառում, տենց գին չպետք է լինի, հիմա պետք է 40 դրամով գործարաներին տային, բայց քան որ պակաս է, թանկ է: 2 ամիս առաջ սուպերմարկետներում լոլիկը ձմեռվա գնով էր վաճառվում»,- նշեց նա:
Գյուղատնտեսության վարչության պետի կարծիքով՝ եթե կարկտահարություն չլիներ, գուցե գյուղատնտության վիճակն անհամեմատ լավ լիներ: Մարզում 6 անգամ կարկուտ է տեղացել՝ բերքին մեծ վնաս հասցնելով:
Գյուղացիները փոխհատուցում են ուզում
Օրեր առաջ Էկոնոմիկայի փոխնախարարը մարզպետարանում հանդիպել է Մեծամոր և Բաղրամյան համայնքներում կարկուտից տուժած հողօգտագործողներին, քննարկել փոխհատուցման տարբերակներ:
Այվազյանն ասաց, որ կարկուտից տուժած գյուղացիներն իրենց առաջարկներն են ներկայացրել նախարարությանը, սպասում են պատասխանի:
«Ուզում են համարժեք փոխհատուցում տան. մի մասը փող է ուզում, մյուսն առաջարկում է, որ վարկերը սառեցնեն մեկ տարով, մյուսներն ասում են՝ վերջին դեպքում, գոնե հողի ու ջրի հարկերը չեղարկեք» ,- փոխանցեց նա:
Բերքը տարել, փողը չեն տվել
Ի տարբերություն Արմավիրի մարզի, Արարատում այս տարվա գյուղատնտեսության ցուցանիշներից գրեթե բողոքողներ չկան:
Դվինի վարչական ղեկավար Անուշավան Ավետիսյանն ընդգծեց, որ կարկուտն այս սեզոնին շրջանցել է իրենց համայնքը, հետևաբար, բերքատվության ցուցանիշները բարձր են:
«Թվեր դեռ չունենք, բայց ծիրանի ու դեղձի բերքը գոհացնողն էր: Լոլիկնն ի տարբերություն այլ տեղերի, մեզ մոտ լավ է: Սկզբից լոլիկի բույսերը խոնավության պատճառով փչանոմ էր, բայց հետո վերականգնվեց: Ահագին լոլիկ ցանողներ են եղել, ժողովուրդը գոհ է, նորմալ է, ցեցն էլ այդքան վնաս չի տվել» ,- փաստեց վարչական ղեկավարը:
Անուշավան Ավետիսյանի պնդմամբ՝ տարին աաճով կփակեն: Գյուղապետը շեշտում է, եթե կարկտահարությունից և բնական մյուս աղետներից համայնքը չի տուժում,սովորաբեր միշտ էլ բարձր թվերով են տարին ամփոփում:
Վերին Դվինում էլ պտղաբուծության արդյունքներից չեն բողոքում, բայց զայրացած ենիրացման խնդիրներից:
Գյուղատնտես Սերգեյ Աբրահամյանը տեղեկացրեց, որ արտահանման համարմթերված ծիրանի գումարները դեռ գյուղացիների մի մասը չեն ստացել:
Վերի Դվինում, լոլիկի, պղպեղի, սմբուկի ցանքատարածություններն են կրճատվել:
Դվինի բնակիչները նախընտրել ե ելակ աճեցնել, բերքի քանակից ու իրացմանպայմաններն էլ նրանց սրտով է եղել:
Հանրապետության մյուս մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում և այլտեղերում գյուղատնտեսության պատկերը տարբեր է. մի տեղ աճ կա, մյուս վայրում
կարկուտը ծառերին բերք չի թողել:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան