Կանանչ անկյուն

Ծառերի եվ թփերի դասավորման կարգը այգում

Այգիները հիմնելիս պտղահատապտղային բույսերը տարածության մեջ պետք է դասավորել այնպես, որ այն նպաստի ծառերին հատկացվելիք սնման մակերեսի լրիվ օգտագործմանը, չխանգարի նրանց աճի ու պտղաբերման նորմալ ընթացքին, հեշտացնի նախատեսվող համալիր ագրոմիջոցառումների կիրառումը և անխափան կերպով ապահովի միջշարքային տարածությունների մշակման, պարարտացման, ծառերի էտի, բուժման, բերքահավաքի, բերքի տեղափոխման, մեքենայացման աշխատանքները:
Կախված տեղանքի դիրքից, ռելիեֆից՝ օգտագործում են ծառերի դասավորման կամ տնկման հետևյալ եղանակները.
image
image
1) Քառակուսի տնկումներ: Հարթ տարածություններում սովորաբար ընդունված է տնկել քառակուսի եղանակով, որի դեպքում ծառերը այգում դասավորում են հավասար միջշարքային և միջբուսային տարածություն ներով, այսինքն՝ չորս ծառ տնկում են քառակուսու չորս անկյունում: Այս եղանակով տնկումները հնարավորություն են տալիս այգու միջշարքային
տարածությունների մշակման, ծառերի բուժման, էտի, բերքահավաքի, բերքի փոխադրման աշխատանքների մեքենայացմանը, ինչպես շարքերի լայնական ու երկայնական, այնպես էլ անկյունագծային ուղղությամբ:
2) Ուղղանկյուն քառանկյունի եղանակի դեպքում ծառերը տնկում են ուղղանկյուն քառանկյան անկյուններում, ընդ որում, միջշարքային տարածությունները վերցվում են ավելի մեծ, քան միջբուսայինը. օրինակ՝ շարքը շարքից 6մ, իսկ բույսը բույսից՝ 4մ հեռավորության վրա: Ծառերի այդպիսի դասավորությունը հնարավորություն է տալիս միջշարքային հեռավորությունները թողնել այնպես, ինչպես քառակուսի եղանակով տնկելիս է, իսկ միջբուսային տարածությունները փոքրացնել, դրա հետևանքով տնկարկները խտանում են և ավելի շատ ծառեր են տնկվում: Բացի դրանից, միջբուսային տարածությունների փոքրացման հետևանքով շարքի մեջ խտանալով՝ ծառերի սաղարթները շատ են մոտենում իրար, և նրանց համար ստեղծվում է համակեցություն (ցենոզ): Այդ համակեցության մեջ բույսերն ավելի լավ են դիմանում բնական անբարենպաստ պայմաններին՝ ցրտին ու երաշտին, ուժեղ քամիները չեն կարող թափանցել միջբուսային տարածությունները, դրանք, անցնելով միջշարքային տարածություններից, դառնում են անվտանգ:
3) Շախմատաձև կամ եռանկյունի եղանակով դասավորելու համար ամբողջ դաշտը վերածում են հավասարակողմ եռանկյունիների, որոնց անկյուններում տնկում են ծառերը, այսինքն՝ իրար մոտ գտնվող ծառերը դասավորում են շախմատաձև, որի դեպքում առաջին շարքի առաջին և երկրորդ ծառերի մեջտեղի մասի դիմացը տնկում են երկրորդ շարքի առաջին ծառը, երկրորդը տնկում են առաջին շարքի 2-րդ և 3-րդ ծառերի մեջտեղի մասի դիմաց, 3-րդը՝ 3-4-ի դիմաց և այլն: Այդպիսի դասավորության դեպքում հողային տարածությունն ավելի լավ է օգտագործվում, հեկտարի վրա տնկվող ծառերի թիվը քառակուսի եղանակով տնկելու համեմատությամբ ավելի է լինում, լավ է օգտագործվում լույսը: Թերությունն այն է, որ դժվարանում են մեքենայացման աշխատանքները: Այդ պատճառով հարթ տարածություններում այդ եղանակով տնկումներից հրաժարվում և այն կիրառում են միայն թեք լանջերի վրա, որտեղ շախմատաձև տնկումների միջոցով կարելի է պայքարել հողի էրոզիայի դեմ:
4) Ծառաշարքով (պալմետային կամ շպալերային) տնկումներ:
Այս եղանակի դեպքում միջբուսային տարածությունները շատ են խտանում, իսկ միջշարքային տարածությունները լինում են ավելի մեծ (շարքերը շարքից՝ 4-6մ, իսկ բույսը բույսից՝ 2-3մ): Այս եղանակով տնկումների նպատակն է՝ ստեղծել թզուկային պտղաբուծություն:
5) Կոնտուրային կամ հորիզոնական տնկումներ:
Կոնտուրային եղանակով տնկում են տարբեր ուղղություն, թեքության աստիճան ունեցող խորդուբորդ ռելիեֆով լեռնալանջերի վրա: Լանջի վրա նախապես գեոդեզիական գործիքներով նշում են հորիզոնական գծերի տեղերը և հորիզոնականների վրա կամ նրանց ուղղությամբ շարքերով տնկում են ծառեր: Սովորաբար շարքերն անցկացնում են լանջի ուղղությամբ, այդ է պատճառը, որ շարքերը ուղիղ գիծ չեն կազմում, այլ ունենում են զիգզագաձև, երբեմն էլ ընդհատվող և նորից վերականգնվող գծեր: Հաճախ ծառերի միջբուսային տարածություն ները վերցնում են ավելի քիչ, քան միջշարքային տարածությունները, որը պետք է լայնորեն կիրառվի Հայաստանի բարձր լեռնային շրջաններում:
6) Դարավանդավորում:
Հայաստանի հողային տարածությունների զգալի մասը կազմում են զառիթափ լեռնալանջերը, որոնք էրոզիայից զերծ պահելու և դրանց վրա հիմնադրվող այգու աշխատանքները հետագայում հեշտացնելու համար դարավանդավորում են:
Գոյություն ունեն դարավանդների մի քանի տեսակներ՝ աստիճանաձև, սանրաձև և նստարանաձև, որոնցից լավագույնը համարվում է աստի ճանաձև դարավանդը, որը կախված է լանջերի թեքության աստիճանից, մեծությունից, ռելիեֆից, կարող է լինել համատարած և անհատական:
8-100-ից մինչև 300 թեքություն ունեցող մեծ զանգվածային տարածություն ունեցող լանջերի վրա կառուցում են համատարած դարավանդներ:
Այս դեպքում ամբողջ լանջը վերածվում է մեկը մյուսից որոշակի հեռավորության վրա գտնվող դարավանդների, և ծառերը տնկում են այդ դարավանդների հարթակներում:
Անհատական դարավանդներ պատրաստում են 40-500 թեքություն ունեցող, ոչ մեծ տարածությամբ լանջերի վրա կամ առանձին ծառերի շուրջը: Անհատական դարավանդի լայնությունը կախված է տեղի պայմաններից, ռելիեֆից և տատանվում է 2-2,5մ սահմաններում: Դարավանդների մեջ հարթակի դրսի կողմը պետք է 3-40 ավելի բարձր լինի, քան ներսի կողմը, այսինքն՝ թեքված լինի դեպի ներս:
Անհատական դարավանդն ամրացնելու համար ներքին մասը պետք է քարով շարել և հետո լցնել հողը: Մեկ դարավանդը մյուս դարավանդից հեռու պետք է լինի 2-3մ:
Համատարած աստիճանաձև դարավանդների պատրաստումը պետք է սկսել լանջի ստորին մասից: Մինչև 150 թեքություն ունեցող լանջերի վրա մեկ դարավանդը մյուսից հեռու պետք է լինի 3-4մ, 20-300 թեքության վրա՝ 2-3մ: Փոքր թեքությունների վրա դարավանդի միջին հարթակի (ժապավենի) լայնությունը պետք է վերցնել 5-6մ:
Դարավանդների միջև ընկած տարածությունները պետք է ճմապատել, ցանելով բազմամյա խոտեր՝ հացազգի խոտաբույսերի խառնուրդով:
Դարավանդների երկու ծայրամասերում (սկզբում և վերջում) բույսեր չպետք է տնկել, պետք է թողնել ազատ՝ գյուղատնտեսական մեքենաների շրջադարձի համար:
Ջրաբաժան և ջրատար առուները ցեմենտապատել, իսկ փոս ընկած կամ ընդհատվող տեղում դնել երկաթյա խողովակներ՝ ջրի հոսքը լրիվ ապահովելու համար: Շարքերի ուղղությունը, անկախ տնկվող ծառատեսակի կազմից և տեղաբաշխումից, պետք է ոռոգման համար հարմար լինի:
Գյուղատնտեսական բույսերի մշակման համար սովորաբար օգտագործում են 20-250 թեքություն ունեցող լանջեր։ Դրանից ավելի թեք տարածությունները գրեթե չեն օգտագործվում, քանի որ դրանց հողը ժամանակի ընթացքում կարող է լվացվել ու հեռանալ:
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search