Սնման մակերեսի չափը կախված է.
1) Տնկվող տեսակի կամ սորտի կենսաբանական առանձնահատկու թյուններից, օրինակ՝ խնձորենու աճն ավելի ուժեղ է, քան սերկևիլենունը, ծիրանենին 1,5-2 անգամ ավելի փարթամ է աճում, քան դեղձենին, գրեթե նույն օրինաչափությամբ են աճում կեռասենին, բալենին, հաղարջենին և մորենին:
Ուստի կենսաբանորեն ուժեղ աճ ունեցող ծառատեսակներին անհրաժեշտ է ավելի մեծ սնման մակերես, քան թույլ աճ ունեցողներին:
2) Սնման մակերեսի վրա մեծ չափով ազդում են տեղի աճման պայմանները: Հայաստանի բարձր լեռնային գոտիներում խնձորենին ավելի թույլ է աճում, քան Արարատյան հարթավայրում, Հայաստանի չոր, շոգ, քարքարոտ և անջրդի պայմաններում՝ ավելի թույլ, քան հյուսիս-արևելյան շրջաններում (Ս.Լ.Ագուլյան, Պ.Գ.Կարանյան, Ա.Ե.Մարգարյան, Տ.Սահակյան), հետևապես տարբեր գոտիներում և տարբեր տեսակների համար սնման մակերեսը նույնը լինել չի կարող:
3) Պատվաստակալների ուժը նույնպես կարևոր է հաշվի առնել բույսի համար սնման մակերես ընտրելիս։ Օրինակ՝ խնձորենու նույն սորտը, եթե պատվաստվում է ուժեղ աճ ունեցող Կովկասյան վայրի խնձորենու վրա, տալիս է հզոր և փարթամ աճ, իսկ եթե պատվաստվում է խնձորենու ցածր աճ ունեցող տեսակի՝ «Դուսենի» կամ «Պարադիսկայի» վրա, մնում է թզուկ կամ կիսաթզուկ: Այստեղից հետևում է, որ ուժեղ աճ ունեցող ատվաստակալների վրա պատվաստվող սորտերի մշակման համար պետք է տրվի ավելի մեծ սնման մակերես, քան թույլ աճ ունեցող պատվաստակալների վրա պատվաստվածներին:
Հաճախ ծառերը տնկում են այնպիսի խտությամբ, որ նրանց սաղարթներն ու կմախքային ճյուղերն աճելով խառնվում են իրար և խանգարում են միջշարքային ու միջբուսային տարածությունների մշակման, ծառերի բուժման, հողի պարարտացման և բերքահավաքի աշխատանքներին:
Ուրեմն այգիները հիմնադրելիս ծառերի սնման մակերեսի մեծությունը որոշելու համար պետք է խիստ հաշվի առնել վերոհիշյալ հանգամանքները:
Պտղատու բույսերի տնկման համար ընդունված միջշարքային և միջբուսային տարածությունները.
|
Պտղատու բույսերի անվանումը |
Սաղարթի ձևավորման տիպերը |
Արարատյան հարթա վայրում |
Կենտրոնական և Դարալագյազի գոտիներում |
Հյուսիս-արևելյան գոտում |
Լոռի-Փամբակի և Զանգեզուրի գոտիներում |
Սևանի ավազանի, Շիրակի գոտիներում, Ապարանում և Հրազդանում |
1. |
Խնձորենի՝ պատվաստված ուժեղ պատվաստակի վրա |
Ազատ կանգուն պալմետային |
8 x 6 5 x 4 |
7 x 8 4 x 4 |
8 x 6 5 x 4 |
7 x 5 4 x 4 |
6 x 4 4 x 3 |
2. |
Խնձորենի՝ պատվաստված թույլ պատվաստակի վրա |
---- |
6 x 5 4 x 4 |
6 x 4 4 x 3 |
6 x 6 4 x 4 |
6 x 4 4 x 3 |
5 x 4 3 x 3 |
3. |
Տանձենի՝ պատվաստված ուժեղ պատվաստակի վրա |
---- |
8 x 6 5 x 4 |
7 x 5 4 x 4 |
8 x 6 5 x 4 |
7 x 5 4 x 4 |
5 x 4 4 x 3 |
4. |
Տանձենի՝ պատվաստված թույլ պատվաստակի վրա |
---- |
6 x 5 4 x 4 |
5 x 4 4 x 3 |
6 x 5 4 x 4 |
6 x 4 4 x 3 |
5 x 4 4 x 3 |
5. |
Սերկևիլենի |
---- |
5 x 4 4 x 3 |
4 x 4 3 x 3 |
5 x 4 4 x 3 |
--- --- |
--- --- |
6. |
Ծիրանենի |
---- |
8 x 6 6 x 4 |
7 x 6 6 x 4 |
8 x 6 6 x 4 |
--- --- |
--- --- |
7. |
Դեղձենի |
---- |
6 x 4 4 x 3 |
5 x 4 4 x 3 |
6 x 5 4 x 4 |
--- --- |
--- --- |
8. |
Սալորենի |
---- |
6 x 4 4 x 3 |
5 x 4 4 x 3 |
6 x 5 4 x 4 |
6 x 5 4 x 3 |
--- --- |
9. |
Կեռասենի |
---- |
6 x 4 4 x 3 |
5 x 4 4 x 3 |
6 x 5 4 x 4 |
6 x 5 4 x 3 |
--- --- |
10. |
Բալենի |
|
5 x 5 4 x 3 |
5 x 3 4 x 3 |
5 x 4 4 x 3 |
5 x 3 3 x 3 |
4 x 3 3 x 2 |
11. |
Թզենի |
|
--- --- |
--- --- |
6 x 4 6 x 3 |
--- --- |
--- --- |
12. |
Նռնենի |
|
--- |
--- |
5 x 3 4 x 3 |
--- |
--- |
13. |
Արևելյան խուրմա |
|
--- |
--- |
5 x 4 6 x 4 |
--- |
--- |
14. |
Ձիթենի |
|
--- |
--- |
6 x 4 5 x 4 |
--- |
--- |
15. |
Ընկուզենի |
|
--- |
8 x 7 |
8 x 6 |
8 x 7 |
--- |
16. |
Նշենի |
|
--- |
--- |
6 x 4 |
--- |
--- |
17. |
Տխիլենի |
|
--- |
--- |
4 x 4 |
--- |
--- |
18. |
Պիստակենի |
|
5 x 4 |
--- |
5 x 4 |
--- |
--- |
19. |
Հաղարջենի, կոկռոշենի |
|
2 x 1,25 |
2 x 1,25 |
1 x 1,25 |
2 x 1,25 |
2 x 1,25 |
20. |
Ելակենի |
|
1 x 0,3 |
1 x 0,3 |
1 x 0,3 |
1 x 0,3 |
1 x 0,3 |
Միջշարքային և միջբուսային տարածությունների աղյուսակում տարբեր գոտիների համար նշված չափերը համատեղ մշակել են այաստանի գյուղատնտեսության նախարարությունը և Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնը: Աղյուսակում բերված տվյալները կատարում են միայն կողմնորոշիչ դեր, որովհետև տարբեր հողակլիմայական գոտիներում և նույնիսկ միևնույն շրջանի և միևնույն գյուղի տարբեր հողամասերում ծառերի սնման մակերեսի մեծությունը կարող է տարբեր լինել: Այն որոշվում է՝ ելնելով կոնկրետ տեղի պայմաններից, մշակվող տեսակի ենսաբանական առանձնահատկություններից և պատվաստակալի աճման բնույթից։
Ծառերի սնման մակերեսի առանձնահատկությունների օպտիմալ օգտագործումը
Հետազոտությունները ցույց են տվել, որ նորատունկ այգիներում, որ տեղ ծառերի սաղարթներն իրար ավելի մոտ են գտնվում, համակեցության օրենքի համաձայն լավ են աճում: Սակայն երբ հասնում են որոշ տարիքի և դառնում են բերքատու, սաղարթի ճյուղերը միանում են իրար ու խանգա րում լուսավորությանը, մեքենայացման և այլ աշխատանքներին: Ելնելով այս սկզբունքից՝ ծառերին տրվում է այնպիսի սնման մակերես, որպեսզի հետագայում աճելով՝ սաղարթները չխանգարեն իրար: Սակայն կան ծառա տեսակներ, որոնք երկարակյաց են, ունեն հզոր սաղարթ, բայց սկզբում աճում են շատ դանդաղ, ուշ են ձևավորում տեսակին կամ սորտին բնորոշ չափի սաղարթը և ուշ են մտնում բերքատվության մեջ: Այդպիսի ծառերի միջբուսային տարածություններում պետք է տնկել կյանքի կարճ տևողություն ունեցող, բայց սկզբից արագ աճող և շուտ բերք տվող ցածր աճ ծառատեսակներ, որոնք կոչվում են խտացուցիչներ: Օրինակ՝ խնձորենին և տանձենին երկարակյաց են, ապրում են 60-70 տարի, կազմակերպում են փարթամ սաղարթ, բայց սկզբից աճում են շատ դանդաղ, հետագայում՝ տնկման 12-15րդ տարում են միայն լրիվ մտնում են ապրանքային բերքատվության շրջանի մեջ։ Այդ ժամանակ նրանց սաղարթները հասնում են առավելագույն չափերի: Այդպիսի այգիներում միջբուսային տարածություններում խորհուրդ է տրվում տնկել դեղձենի, հաղարջենի, կոկռոշենի և այլն: Դեղձենին լրիվ բերքատվության շրջանի մեջ է մտնում 3-4-րդ տարում, ապրում է 12-15 տարի: Երբ խնձորենու ծառերը երիտասարդ են, դեղձենին միջբուսայինտարածություններում նրանց հետ ստեղծում է համակեցություն, որը դրականապես է ազդում խնձորենու աճի վրա։ Բացի այդ, դեղձենին, շուտ մտնելով բերքատվության շրջանի մեջ, այգին դարձնում է ավելի շահութաբեր,իսկ երբ խնձորենին դառնում է բերքատու (10-12-15 տարում), դեղձենին արդեն շարքից դուրս է գալիս, և խնձորենու աճի ու պտղաբերման համար նորից ստեղծվում են բարենպաստ պայմաններ: